Ասֆալտապատման մասով որակի խնդիր ունենք․ Արմեն Հարությունյան՝ Երևանում ընթացող ասֆալտապատման գործընթացի մասին

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հայտնեց, որ Երևանում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանում՝ Այվազովսկի, Աթոյան, Աճեմյան, Սասունցի Դավիթ փողոցներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, Ռոստովյան փողոցում դեռևս շարունակվում են աշխատանքները։

Կենտրոն վարչական շրջանում Մյասնիկյան պողոտայում, Աթենքի փողոցում, Ծիծեռնակաբերդի խճուղում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, Մոսկովյան փողոցում իրականացվում են ֆրեզավորման աշխատանքները։

Աջափնյակ վարչական շրջանում Լենինգրադյան փողոցում ավարտված են ասֆալտապատման աշխատանքները, Հալաբյան փողոցում մեկնարկել է ֆրեզավորման աշխատանքը։

Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների մի քանի փողոցներում ևս ավարտված են ասֆալտապատման աշխատանքները։

Նոր Նորք վարչական շրջանում ասֆալտապատումից հետո անձրևների հետևանքով կոյուղաջրերի բարձրացման պատճառով կա ասֆալտ-բետոնի ծածկի քանդման իրավիճակ, նախատեսվում է լուծել խնդիրը։

Մաշտոցի պողոտայում արված ճաքալցումը որակի հետ կապված խնդիր ուներ, հիմա մաքրման աշխատանքներն են իրականացվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել