Մահացել է կրկնօրինակման դերասան Բորիս Բիստրովը։ Նրա ձայնով խոսել է Հոմեր Սիմփսոնը։
Բիստրովը 79 տարեկան էր։ Դերասանի մահվան մասին հայտնել է նրա կինը՝ Իրինա Սավինան, փոխանցում է «Մեդուզա»-ն։
Բորիս Բիստրովը մեծ համբավ է ձեռք բերել որպես կրկնօրինակող դերասան։ Նա հնչյունավորել է Հոմերին «Սիմփսոններից», «Ֆուտուրամա» ֆիլմի հերոսներին, Մայքլ Քեյնին «Մութ ասպետ» ֆիլմում և այլ հայտնի խաղային հերոսների։