Եթե ցանկանում եք ընդունվել ասպիրանտուրա

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 4 տարին:

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից ազատված անձինք (անհարգելի պատճառով) չեն կարող պետական պատվերով կրկին ընդունվել ասպիրանտուրա։

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը տրվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
ա) բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
բ) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքի մասին հաշվետվությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.
գ) որակավորման քննությունների հանձնման մասին վկայական (եթե դրանք հանձնված են).
դ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
զ) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):

Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:

Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասպիրանտուրա ընդունելությունն իրականացնելու համար բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ բուհի կամ կազմակերպության ղեկավարի (տեղակալի) նախագահությամբ:

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներ): Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը՝ քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու: Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:

Քննությունների և ստուգարքի անցկացման կանոնակարգը մշակում և հաստատում է նախարարությունը:

Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում: Ասպիրանտուրա ընդունելության քննությունների արդյունքներն ուժի մեջ են հաջորդ տարվա ընդունելության քննությունների ընթացքում:

Ընդունող հանձնաժողովն ընդունելության քննությունների և մրցույթի արդյունքներով որոշում է ընդունում յուրաքանչյուր դիմողի վերաբերյալ: Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են ընդունող հանձնաժողովի որոշումից հետո 5-օրյա ժամկետում:

Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

Առկա ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից:
Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է՝
ա) հանձնի որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան.
բ) ունենա բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան և առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն (բուհում սովորող ասպիրանտը):

Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկավարժական ստաժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել