Դատարանը իրավունք չունի շարունակել գործի քննությունն առանց ամբաստանյալի պաշտպանի մասնակցությամբ:
Պաշտպանի չներկայանալու դեպքում դատարանը կարող է փոխարինել նրան մեկ այլ պաշտպանով միայն ամբաստանյալի համաձայնությամբ, այլապես քրեական գործի քննությունը հատաձգվում է:
Եթե ամբաստանյալի հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնարին է երկար ժամկետով, ապա գործը հետաձգելիս դատարանն իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպանի, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝նշանակել նոր պաշտպան: