Թուքիայում 350 բնակիչ ունեցող գյուղը տարհանվել է

Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում անտառային հրդեհներ են բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ, 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են  նաև կամավորներ ու քաղաքացիներ։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները ընթանում են գիշեր-ցերեկ թե՛ ցամաքային, և թե՛ օդային ճանապարհով։

Կրակը  նաև տարածվել է Չաքըրալան գյուղի վրա, գերեզմանատան վրա ու ստիպված են եղել տարհանել 350 բնակիչ ունեցող գյուղը։ Կրակի տակ է առնվել 30 հեկտարից ավելի տարածք։

Կա վարկած, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կայծից։ Նշվում է, որ մեծ ջանքեր են գործադրվում հրդեհը վերահսկողության տակ առնելու համար։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել