«Ես քեզ կմորթեմ»․ նախկին կնոջը սպառնացել է դանակով և սղոցով, բռնի այլ գործողություններ կատարել

Ֆ. Մստոյանը 2024 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքերով և դանակի բռնակի հատվածով հարվածներ է հասցրել նախկին կնոջը, ապա բռնելու և քաշելու եղանակով նրա նկատմամբ կատարել է բռնի այլ գործողություններ։

Բացի այդ, նա սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում, մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկաների գործադրմամբ՝ դանակով և սղոցով հնչեցրել է սպանության սպռնալիքներ, ասելով՝ «Ես քեզ կմորթեմ»։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել մարտի 27-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանին։

Ֆ. Մստոյանին մեղադրանք է առաջադրվել 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերի (սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, որը կատարվել է  մերձավոր ազգականի կողմից, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հատկանիշներով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից) հատկանիշներով։

Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել