Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Դանիայի և Նիդեռլանդների գործընկերներին, որոնք համաձայնել են մատակարարել կործանիչները։
«Մաղթում եմ, որ մեր ռազմաօդային ուժերը, մեր բոլոր զինվորները զգան ուկրաինացիների հպարտությունը մեր մարտական ավիացիայում և Ուկրաինա բերեն հենց այնպիսի մարտական արդյունքներ, որոնք կմոտեցնեն մեր հաղթանակը՝ մեր արդար խաղաղությունն Ուկրաինայի համար»,- գրել է նա։
Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան ստացել է տասը կործանիչ։ Ինչպես նշում է հրատարակությունը, մինչև տարեվերջ Ուկրաինա կժամանի ամերիկյան արտադրության ևս 20 ինքնաթիռ։ Մնացած կործանիչները, որոնք Դանիան, Նիդեռլանդները և այլ երկրներ խոստացել էին մատակարարել Ուկրաինային, խմբաքանակով կժամանեն 2025 թվականին։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը կստանան 79 կործանիչ։