1 դեղատնային ցանցում՝ թվով 49 դեղատանը, գրացվել է խախտում․ ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ ի պատասխան Iravaban.net-ի՝ էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ հարցմանը, նշել է, որ մարտի 1-ից մինչ այսօր՝ թվով 9-ը ընկերություններում, այդ թվում՝ 1 դեղատնային ցանցում՝ թվով 49 դեղատանը, գրանցվել է խախտում՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով էլեկտրոնային դեղատոմսերի բաց թողնման կարգի մասով։

Վերոնշյալ խախտումների համար տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական տույժի․ դեղատոմսով բաց թողնվող դեղերի՝ առանց դեղատոմսի իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

«Տեղեկացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է պահպանեն դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու պահանջները»,-ասված է հարցման պատասխանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել