ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին /Klaus Decker/: Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների»  երկրորդ ծրագիրը, և ՀՀ Գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն:

Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների և դրանց իրականացման ժամանակացույցն ընդգրկող փաստափուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը»:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել