Ճամբարակի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայտնում ենք Ճամբարակ համայնքի բնակիչներին, որ ս․թ․ հուլիսի 25- ից կրծողների դեմ պայքարի նպատակով Ճամբարակ քաղաքի «Դոլգի, դեվետիլետկա, ռովնատա, սապոգ և կուռգան» կոչվող հանդամասերում օգտագործվելու է ուժեղ ներգործող մկնդեղ։
Խնդրում ենք արգելել երեխաների, ինչպես նաև անասունների մուտքը նշված տարածքներ»։