Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի բնակիչների արտերը

Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի բնակիչների արտերը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

«Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին, թե ինչպես էին տարիներ առաջ՝ Արցախյան 1-ին պատերազմի տարիներին, թույլ տվել, որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը:

Ինչո՞ւ էին էսօր հիշել, որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,-գրել է Գոհարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել