Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  հուլիսի 24-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ջիվանի փողոցի և 1, 2 նրբ. ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան փողոցի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 5 փողոցի և 8, 9 շարքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 25-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Ե.Չարենց 3-րդ նրբանցքի, Խ.Աբովյան 4-րդ նրբանցքի, Դարմոյան 2-րդ նրբանցքի, ինչպես նաև Նալբանդյան, Ազատամարտիկների, Մ.Մաշտոց և Շիրազի փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Անդ.Մանուկյանի, Երիտասարդական, Այգեստան, Սարալանջի, Հարավային Հատված, Շիրվանզադե, Գետափնյա, Ա.Խանջյան փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Զ.Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Միկոյանի, Մոմիկի, Նարեկացի, Չալաբյան, Պ.Սեվակի 0-11 շենքերի, Երեվանյան Խճ. 1-14 շենքերի և 1-13 տների, Արսենյան 9 շենքի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 09:50-17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 10:50-16:30-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի Վ.Հարությունյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել