«Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված»․ Բագրատ Սրբազան

«Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն»,-այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ այսօր կայացած հանրահավաքի ընթացքում։

Նա նշել է՝ քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, «ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ»։

«Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։

Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել