ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափորոշիչների ամբողջական կատարումից հետո», – գրառման մեջ ընդգծել է ԵՄ խորհուրդը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել