Թուրքիան առաջարկել է Սոմալիում 2 տարով տեղակայել իր զինված ուժերին

Թուրքիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են տեղակայվել Սոմալիում երկու տարի ժամկետով՝ անվտանգության միջոցառումներին և ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու համար։

Հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այդ առթիվ համապատասխան առաջարկ է ուղարկել խորհրդարան։

«Թուրքիայի և Սոմալիի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակում նախագահի առաջարկն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով՝ երկու տարի ժամկետով Սոմալիում տեղակայել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ՝ անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին աջակցելու համար։

«Սոմալին ընդդեմ ահաբեկչության և այլ սպառնալիքների» վերնագրով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն ուղարկված փաստաթղթում, որը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշվում է, որ Թուրքիայի և Սոմալիի միջև առկա համաձայնագրերի շրջանակներում իրականացվում են ուսուցման, օգնության և խորհրդատվական աշխատանքներ, որոնք իրականացվում են Սոմալիում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ստորաբաժանումներն արդյունավետորեն աջակցում են Ադենի ծոցում, Սոմալիի ափերի մոտ ծովային ավազակային հարձակման, զինված կողոպուտի և ծովային ահաբեկչության դեմ պայքարելու ջանքերին։ Այդ ամենն արվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից 2009 թվականից տրված և 2024 թվականի հունվարի 17-ին մեկ տարով երկարաձգված թույլտվության շրջանակներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել