Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերը խափանվել են ամբողջ աշխարհում, հաղորդում է Bloomberg-ը և այլ լրատվամիջոցներ:
Խոշոր ընկերությունները դադարեցրել են գործունեությունը, քանի որ «մահվան կապույտ էկրաններ» (ժարգոնային տերմին է համակարգի սխալի համար) են հայտնվել իրենց Windows համակարգիչների վրա։
«Զոհերի» թվում են American Airlines, United Airlines և այլք։ Նրանցից ոմանք, այդ թվում՝ «Թուրքական ավիաուղիները», տոմսերի ամրագրման հետ կապված խնդիրներ ունեն։ Բեռլինի օդանավակայանը և այլ օդանավակայաններ նախազգուշացրել են չվերթերի գրանցման ուշացումների մասին:
Բրիտանական Sky News հեռուստաալիքը հայտարարել է, որ դադարեցրել է հեռարձակումը տեխնիկական խնդիրների պատճառով։ Մինչդեռ Ավստրալիայի բնակիչներն ասում են, որ չեն կարողանում օգտվել բանկային հավելվածներից:
Ըստ նախնական տվյալների՝ խափանումը պայմանավորված է CrowdStrike տեղեկատվական անվտանգության լուծումների մատակարարի թարմացման սխալով։