«Արձանը ոչ թե 77, այլ 99 մետր է լինելու»․ Գագիկ Ծառուկյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին

«Հիմա Կառավարությունը հաստատել է, թույլտվություն տվել է արդեն։ Ու արձանը ոչ թե 77, այլ 99 մետր է լինելու։

Ու դա, հիմնականում, իմ մտքով անցնելով, որ մենք ամբողջ աշխարհին հպարտանալու, ասելու, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և Քրիստոսի արձանը որպես մշակութային կենտրոն Հայաստանում է»,- հայտնել է Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում։

Նա նշել է, որ մոտակա օրերին արդեն բարձրանալու է, երիտասարդներին էլ կհրավիրի․ «Կնայենք, կմտածենք ու կասենք՝ ինչ է պետք անել․ կարևորը ձեր անունով՝ միության անունով կգրվի, հիմնաքարը կդրվի, ձեր բարեկամներին, բալիկներին, բոլորին կներկայացնեք, որ դուք ներդրում ունեք այդ մշակութային կենտրոնը կառուցելու, աշխարհին ներկայացնելու մեջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել