«Երեկ երեկոյան ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ։ Ես իսկապես ուրախ եմ, որ նա իրեն լավ է զգում և ապաքինվում է»,-իր հատուկ ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Միասնությունը մեր գլխավոր նպատակն է։ Հիմա միասնությունից ավելի կարևոր բան չկա.Այս պահին կրակողի դրդապատճառների մասին տեղեկություն չունենք։ Մենք գիտենք, թե ով է նա։ Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ նրա շարժառիթների կամ կապերի մասին շահարկումներից»,- նշել է Բայդենը։