Ժողովուրդը քչանում է, որովհետև այլևս չի հավատում ոչ մի բանի և մենք պետք է ավելի քչացնենք։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցում բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ հավաքին քիչ թվով մարդիկ են մասնակցում։
Նա նաև անդրադարձավ Կառավարության հուլիսի 11-ին ընդունած այն որոշմանը, որով դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան, «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն
Երեք համալսարան ավարտած լինելով՝ ինձ համար ահռելի դժվար է փորձել մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը մտքի թռիչքի գերագույն աստիճանն է, պետք է 4-րդ համալսարան էլ սովորեմ, որ կարողանամ մեկնաբանել։ Իսկապես եմ ասում։ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինել և սա հռչակել ահռելի մեծ գործ, սա այն իմաստազրկված նկարագիրն է, որը ինքը և իրենք ունեն։ Չարիքը այլ ձևով չի լինի։ Հակասդրել այս երկուսը՝ առանց իմանալու խորքերը, առանց հասկանալու, թե քո հայրերն ինչու են բնութագրել, որպես Հայոց պատմություն, և դրա մեջ մի մեծ բան փնտրել, սա ուղղակիորեն պարապ մարդու գործ է, որն անելիք չունի։ Տեսեք՝ Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, այս մարդիկ նստել, Հայոց պատմություն, Հայաստանի պատմություն են խոսում։ Աշխարհում ինչեր են տեղի ունենում, հենց Հայաստանի հետ կապված՝ սրանք ինչերից են խոսում»,-ասաց նա։