Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր որոշում է կայացրել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր որոշում է կայացրել Տիգրան Գևորգյանին և Արթուր Օսիկյանին Պրահա գործուղելու մասին:

Որոշման մեջ  նշվում է.

‹‹Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիրգրան Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին 2013 թվականի դեկտեմբերի 13-15-ը գործուղել Պրահա (Չեխիայի Հանրապետություն)` «Կոռուպցիայի գենդերային ուղղությունները» խորագրով համաժողովին մասնակցելու համար:

2. Տ. Գևորգյանի՝ Պրահա գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օսիկյանի՝ Պրահա գործուղուման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օսիկյանի՝ Պրահա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը››:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել