Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել. կա 2 զոհ

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մազի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել