Կալանավորի դիմումի համաձայն հարուցվել է քրեական գործ

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի` Կապան քաղաքի բնակչուհի Կ. Օ.-ին բռնաբարելու կասկածանքով` 2013 թ. սեպտեմբերի 14-ի գիշերը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել նույն բաժին և այդ հանցանքը խոստովանելու համար ենթարկել ծեծի:
Կատարվում է նախաքնննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել