Ներս էր մտել ննջասենյակի պատուհանից

Նոյեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Րաֆֆի Ա.-ին:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` մուտք է գործել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 5 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկն ու գողացել կենցաղային ապրանքներ, նկար` կտավի վրա, և կոշկակարի գործիքներ:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել