64-ամյա տղամարդուն դանակահարել է 31-ամյա հարևանը

Հուլիսի 5-ի ժամը 17.26-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած վերք» ախտորոշմամբ 64-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հիվանդանոց ոստիկանության Նաիրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճնի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածներ է հասցրել 31-ամյա հարևանը: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել