Հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա-Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:
Գայի պողոտա -Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը:

Ինչպես նաև Գայի պողոտա -Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել