Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ․ Բագրատ Սրբազան

Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։

Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։  Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել