Կապանի գիշերային ակումբներից մեկում 20-ամյա երիտասարդի են դանակահարել․ ոստիկանություն

Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում Սյունիք բնակավայրում գտնվող գիշերային մի ակումբում տուժած երիտասարդը վիճաբանել է Հալիձոր գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ: Հետո երկուսով դուրս են եկել ակումբի բակ, որտեղ սկսված ծեծկռտուքի ընթացքում էլ 29-ամյա հալիձորցին իր մոտ եղած դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին։

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարողը ներկայացել է բաժին, ընդունել մեղքը և ներկայացրել հանցագործության գործիք դանակը։ Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել