ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից․
«Ադրբեջանի հետ գրեթե ամբողջացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել այդ ամենը և կնքել խաղաղության պայմանագիր։ Չենք կարող նույնն ասել Ադրբեջանի մասին։
Ես հավատում եմ, որ իրական հնարավորություն ունենք փակել Հվ․ Կովկասի կոնֆլիկտի էջը՝ խաղաղություն բերելով մեր տարածաշրջանին։ Այդ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար», – նշել է Միրզոյանը։