Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը պատասխանել է հանրությանը հզող մի շարք հարցերի։
Նա նշեց, որ սա առաջին զորակոչն է, երբ ողջ գործընթացն անցնում է էլեկտրոնային առողջապահության՝ Armed համակարգի միջոցով։
«Այլևս մարդկային գործոնը բացառվում է։ Զինկոմիսարյատի անձնակազմի կողմից բուժհաստատություններ մուտք գործել, գնալ, գաալ։ Այս գործընթացն ամբողջությամբ իրականացվում է համակարգի միջոցով։ Մեկ առավելություն ևս պետք է արձանագրել, որ նորակոչիկներն ունենալով իրենց մոտ Armed հավելվածը, տեղում կարողանում են ծանոթանալ իրենց առողջական վիճակի հետազոտական ակտերին»,-նշեց Արեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։