Կեղծ անձնագիր օգտագործելու համար հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռ. Բ.-ն, բնակվելով Ֆրանսիայում և չպարզված հանգամանքներում ձեռք բերելով ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայության կողմից առանց օրինական հիմքերի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ 1998 թվականի նոյեմբերի 30-ին տրված ակնհայտ կեղծ անձնագիրը, այն օգտագործել է Ֆրանսիայում, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին վերադառնալով Հայաստան և ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում` ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել