Հայտնի է, որ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը: Տասնվեց տարին չլրացած անձը ենթակա չէ վարչական պատասխանատվության: Սակայն այս դեպքում վարչական պատասխանատվության ենթակա են նրանց ծնողները կամ ծնողներին փոխարինող անձինք:
Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում հասարակական վայրերում երևալու դեպքի)`առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` երեսուն հազար ՀՀ դրամի չափով:
Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` քսան հազար ՀՀ դրամի չափով: