Ռուբիկ Մխիթարյանը նշանակվեց Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիս ի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հունիսի 13-ի «Ռուբիկ Մխիթարյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-90-Ա որոշումը.

Ռուբիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել