ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 18.11.2013թ. հրամանով իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի պաշտոնական կայքը:
Ծնվել է 1972թ. հունիսի 1, ք.Երևանում
ՀՀ փաստաբանների պալատ
Փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ 2013թ. նոյեմբերից
ՀՀ գլխավոր դատախազություն
Հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ
2011-2013
ՀՀ գլխավոր դատախազություն
Ավագ դատախազ
2007-2011
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական
2002-2007
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազի օգնական
1999-2002
ՀՀ կառավարության աշխատակազմ
Գլխավոր մասնագետ իրավաբանական վարչությունում
1997-1999
ՀՀ սոցապ. նախարարություն
Նախարարի աշխատակազմի ղեկավար
1996-1997
ՀՀ կառավարության քարտուղարություն
Առաջատար մասնագետ իրավաբանական վարչությունում
1996 օգոստոս-նոյեմբեր
ՀՀ միջազգային տուրիզմի ասոցիացիա
Իրավախորհրդատու
1994-1996
«Երկոմունշին» պետ.շին. վարչության
վերանորոգման մոնտաժման վարչության բանվոր
1988 – 1989թթ.
ՀՀ Նախագահի 17.09.2009թ. հրամանագրով Ա.Եսայանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտ:
2012թ.
Ռուսատանի Դաշնության ոստիկանության տնտեսական անվտանգության ակադեմիայի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Եվրասիական տնտեսական անվտանգության քրեաբանական հիմքերը» թեմայով՝
ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 0208 հավաստագրով ՌԴ ԿԳՆ ԲՈՀ-ի կողմից տրված իրավ. գիտ. դոկտորի գիտական աստիճանի վկայագիրը համապատասխանեցվել է ՀՀ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին) 2011թ.
ՌԴ, Մոսկվա
Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա
2006 – 2010թթ.
2002 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Սոցիալական պատասխանատվության հասկացությունը, տեսակները, ծագումը և հիմքերը» թեմայով և 2003թ. ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003թ.
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ
2000թ.-ից
Երևանի պետական համալսարան
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավաբանի դիպլոմ
1989 – 1994թթ.
Երևանի պետական համալսարան
Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
Անգլերեն լեզվի թարգմանչի դիպլոմ 1990 – 1992թթ..
Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոց
1979-1989թթ.
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 26Ա հրամանով հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ:
2013թ-ից
Պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ՀՀ ԲՈՀ-ի թիվ 20 արձանագրությամբ: 2012թ.
ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 157Ա հրամանով հանդիսացել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավաբանության 063 մասնագիտական խորհրդի անդամ:
2011-2012 թթ.
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում:
2006թ.
ՀՀ արդարադատության նախարարի թիվ 104-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ:
2005թ.
ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ
• ԱՄՆ Հարվարդի համալասարանի Ջոն Ֆ.Քեննեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտների հերթական հանդիպում’ նվիրված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերին, Բուխարեստ, Ռումինիա, մարտ 2013թ.
• Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 3-րդ նիստ, Շանհայ, ՉԺՀ, հուլիս 2011թ.
• «Անդրազգային կոռուպցիայի դեմ միավորված ջանքեր» կոնֆերանս, ԱՄՆ, Վաշինգտոն, 2010թ. (Համաշխարհային բանկ)
• Դատախազների միջազգային ասոցիացիայի ամենամյա աշխատանքներ՝ Պեկին (1999թ.), Լոնդոն (2002թ.), Կոպենհագեն (2005թ.), Փարիզ (2006թ.),
• Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսների աշխատանքներ՝ Բրատիսլավա (2003թ.), Մոսկվա (2006թ.), Լյուբլյանա (2002թ.), Ցելլե (2004թ.),
• ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստեր՝ Սանկտ-Պետերբուրգ (2012թ.), Մինսկ (2011թ.), Սանկտ-Պետերբուրգ (2008թ.), Աստանա (2007թ.), Մինսկ (2006թ.), Ալմաթա (2004թ.) և այլն:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
• Հայաստանի Հանրապետության Նախագահի 03.09.2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
• ԼՂՀ Նախագահի 2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
• 2012թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 09.10.2007թ. հրամանով պարգևատրվել է հուշանվերով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 25.11.2011թ. հրամանով՝ «Ռուսաստանի դատախազության 290- ամյակ» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 31.05.2013թ.հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 19.01.2012թ. հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.2004թ. հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.06.2013թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով,
• ՀՀ ոստիկանապետի 30.06.2010թ. հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.09.2008թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով
• ՀՀ ոստիկանապետի 26.02.2003թ. հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2010թ. հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2008թ. հրամանով պարգևատրվել է անվանական հրազենով,
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 27.06.2013թ. պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
• ՌԴ համառուսաստանյան ոստիկանության ասոցիացիայի նախագահի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի» մեդալով,
• Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հիմնադիր նախագահի կողմից 07.06.2007թ. պարգևատրվել է «Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով»,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 01.06.2013թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է “Ծառայությունների համար” կայսր Ալեքսանդր I-ի անվան խաչով,
• Միջազգային ասպետական միության (Հանովեր, Գերմանիա) նախագահության 30.07.2013թ. որոշմամբ գիտության ոլորտում նշանակալի ներդրման, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար պարգևատրվել է միության բարձրագույն պարգև հանդիսացող “Պետրոս Մեծ” շքանշանով,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 17.08.2012թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է “Ծառայությունների համար” թագի պատկերով Մեծ արծաթե աստղով,
• ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից 09.05.2013թ. պարգևատրվել է “Հայրենիքի պաշտպանության համար մեդալով”,
• ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից 28.11.2012թ. պարգևատրվել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով,
• “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից 21.09.2013թ. պարգևատրվել է “Փառապանծ մարտիկ” մեդալով,
• ԼՂՀ “Մայրություն” ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “Մայրական երախտագիտություն” հուշամեդալով:
Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Արմեն Եսայանը հանդիսանում է ավելի քան 50 գիտական հոդվածների և տասնյակից ավելի մենագրությունների հեղինակ, այդ թվում՝
• Ա.Կ.Եսայան (համահեղինակ), «Հռոմեական իրավունք» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, 2012թ.
• Ա.Կ.Եսայան «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» ուսումնական և մեթոդական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
• Ա.Կ.Եսայան «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
• Ա.Կ.Եսայան «Պետության և իրավունքի տեսություն. պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրներ» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
• А.К.Есаян “Криминологические основы обеспечения экономической безопасности Евразийских союзов”, Москва, 2010г.
• А.К.Есаян “Понятие и типы транснациональных преступлений в сфере обеспечения региональной экономической безопасности”, Москва, 2010г.
• А.К.Есаян “Концептуальные основы противодействия транснациональным угрозам экономической безопасности государств членов Евразийских союзов”, Москва, 2009г.
• А.К.Есаян “Теоретические и правовые основы системы экономической безопасности Евразийских союзов”, Москва, 2008г.
• Ա.Կ.Եսայան (համահեղինակ), «Իրավունքի տեսության հիմնահարցեր» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, 2003թ. և այլն:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զինապարտ է, ունի պահեստի լեյտենանտի զինվորական կոչում:
Անկուսակցական է:
Զբաղվում է արևելյան մարզաձևերով, արևելյան մարզաձևերի միջազգային կարգի մրցավար, միջազգային կարգի սպորտի վարպետ (karate-do, kick-box, “ուշու” չինական գիմնաստիկա), «Սև գոտի 2-րդ դան» (karate-do, kick-box): «Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության կենտրոնական խորհրդի նախագահի 15.04.2013թ. հրամանով պարգևատրվել է ««Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության 90-ամյակ» մեդալով:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների:
Լուսանկարը` advocates.am-ի