«ԲԿԳ բոլոր հանձնառությունները իսկապես բխել են հանրային կարիքից, քաղաքացիակենտրոն են եղել»․ Լիլյա Աֆրիկյան

ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։

Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանի խոսքով՝ նախաձեռնությունը տարիներ շարունակ հանդիսացել է որպես մասնակցային քննությունն անցած հարթակ, որտեղ Հայաստանի Կառավարության գործողությունների ծրագիրը ձևավորվել է բացառապես մասնակցային լինելով և հանձնառությունները ներկայացված են եղել քաղաքացիական հասարակության, քաղաքացիների կողմից․ «Շատ կարևոր է, որ բոլոր հանձնառությունները իսկապես բխել են հանրային կարիքից, քաղաքացիակենտրոն են եղել։ Մենք ունեցել ենք մի շարք հանձնառություններ, որոնք ներդրել են թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համակարգեր, օրինակ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգը, e-draft պլատֆորմը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս լինել մասնակից։

Առաջին անգամ է, որ 2022-24թթ․ ծրագիրը մշակելիս, մենք ստանձնեցինք դատական համակարգի վիճակագրական գործիքի պարտավորությունը։ Այդ ժամանակ դեռևս չէր ընդունվել դատական իրավական համակարգի ռազմավարությունը և շատ դժվար էր Կառավարության համար ստանձնել նման հանձնառություն։

Նշեմ, որ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների կողմից ավելի հավակնոտ առաջարկներ էինք ստանում, սակայն հասկանում էինք, որ այդ առաջարկները իրատեսական և իրականանալի չեն, որովհետև նախ և առաջ պետք է ունենանք տվյալներ, տեղեկատվություն, որի հիման վրա կկարողանանք վերլուծել գործընթացները և դրանից հետո հասկանալ՝ ինչպես ենք առաջ շարժվելու։

Այս երկու կոմպոնենտները՝ դատավորների գնահատումը և վիճակագրական գործիքի ձևավորումը, ուղղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերների կողմից վերլուծությունը իրականացվել է, որի հիման վրա Արդարադատության նախարարությունը և դատական համակարգի մեր գործընկերները կկարողանան ավելի իմաստավորված առաջ շարժվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել