Արտառոց պատահար Երևանում. տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել շտապօգնության ենթակայանի կարգավարը և հայտնել, որ Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հարձակվել է շտապօգնության խմբի վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ թույն խմելու և կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած, 1963 թ. ծնված Սահակ Մ.-ն հարձակվել է շտապօգնության խմբի վրա:

Նույն օրը, ժամը 18.35-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «թունաքիմիկատի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սահակ Մ.-ն: Ժամը 18.40-ին Սահակ Մ.-ի որդին հաղորդում է տվել, որ հայրը թույն խմելու և կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել