Բժշկական վերականգնումը տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական և մտավոր և այլ խանգարումների բուժման միջոցառումների համակարգն է հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելու նպատակով:
Բժշկական վերականգնումը ներառում է վերականգնողական բուժումը, վերակառուցողական վիրաբուժությունը, պրոթեզաօրթոպեդիկ օգնությունը, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են հիվանդանոցային, ամբուլատոր կամ առողջարանային բուժման միջոցով:
Բժշկական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մարմինների, գերատեսչական, ապահովագրական, բարեգործական և այլ բուժական հիմնարկների կողմից: