ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարում է ՄՐՅՈԻՅԹ Ծառայության պաշտոնական դրոշի և քայլերգի համար: Բոլոր ստեղծագործողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` [email protected] էլ. հասցեով:
ԴԱՀԿ ծառայության դրոշի նկարագիրը պետք է համապատասխանի ՀՀ օրենքների պահանջներին: Էսքիզները պետք է ներկայացվեն JPG ֆորմատով:
Քայլերգը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրության պահանջներին և չխախտի որևէ հեղինակային իրավունք:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակներից յուրաքանչյուրը (դրոշի և քայլերգի համար) կստանան 500 հազարական դրամ պարգև:
Հիշեցնենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (010)34-15-66 հեռախոսահամարով:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն