Ի՞նչ կարգով է ազատազրկման դատապարտված անձը կրում իր պատիժը

Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են խցերում` որպես կանոն, յուրաքանչյուր խցում չորս դատապարտյալից ոչ ավելի:

Դատապարտյալի խնդրանքով կամ նրա անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում:

Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:

Դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել