Ցանկացած պայմանավորվածություն ձեռք բերելիս անձինք ելնում են որոշակի առկա և հնարավոր հանգամաներից: Սակայն հանգամանքները կարող են փոփոխվել անձնացից անկախ պատճառներով նույնիսկ այն աստիճան, որ անձը չէր կարող կանխատեսել դեպքերի նման ընթացքը: Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացիական օերնսգիրքը սահմանում է, որ հանգամանքների, որոնցից ելել էին կողմերը պայմանագիրը կնքելիս, էական փոփոխությունը հիմք է պայմանագրի փոփոխման կամ լուծման համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում դրա էությունից:
Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի:
Եթե կողմերը համաձայնության չեն հասել պայմանագիրն էականորեն փոփոխված հանգամանքներին համապատասխանեցնելու կամ դրա լուծման հարցում, պայմանագիրը կարող է լուծվել:
Հանգամանքների էական փոփոխության հետևանքով պայմանագիրը լուծելիս դատարանը ցանկացած կողմի պահանջով որոշում է լուծման հետևանքները` ելնելով այդ պայմանագիրը կատարելու կապակցությամբ կողմերի կրած ծախսերը նրանց միջև արդարացի բաշխելու անհրաժեշտությունից:
Հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ դատարանի վճռով պայմանագրի փոփոխում թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե պայմանագրի լուծումը հակասում է հանրային շահերին կամ կողմերին պատճառում է այնպիսի վնաս, որն զգալիորեն գերազանցում է դատարանի կողմից փոփոխած պայմաններով պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ծախսերը:
Այս հիմքերից ելնելով շահագրգիռ կողմի պահանջով փոփոխվել դատարանով` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ`
1) պայմանագիր կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա.
2) հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պատճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանից պահանջվող հոգատարությամբ և շրջահայացությամբ.
3) պայմանագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտեր կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և շահագրգիռ կողմին այնպիսի վնաս կպատճառեր, որը նրան զգալի չափով կզրկեր այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս.
4) գործարար շրջանառության սովորույթներից կամ պայմանագրի էությունից չի բխում, որ հանգամանքների փոփոխության ռիսկը կրում է շահագրգիռ կողմը: