Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։

Քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել