Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք:

Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային հասանելիություն ունեցող հիմնական գործիքների մասին:

Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից՝ ապատեղեկատվության տարածման զոհ չդառնալու և տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալուց զերծ մնալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել