Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին` միաժամանակ նրա կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան:
Մեղադրյալին սահմանված կարգով ձերբակալում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Ձերբակալումը չի կարող տևել մեղադրյալին արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: