Նոյեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
***
Օրերս ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և նոյեմբերի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1991 թ. ծնված Նարեկ Ք.-ն, որը 2012 թ. ապրիլի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Նարեկ Ք.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:
Տեղեկացնում են ոստիկանության լրատվության բաժնից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: