ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանել է «դերյա» ու հայհոյել է. Թովմաս Առաքելյան

Ասել, որ սա մեզ համար ծանր փորձություն էր, նշանակում է ոչինչ չասել։ Ամեն անգամ մենք մտածում ենք, որ սա ամենավերջին խայտառակություններ էր, բայց օրերցօր լայնացնում են իրենց աննախադեպ լինելու սահմանները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։

Նրա խոսքով՝ իրենք ունեցել են պայմանագիր «Ազնավուր» հիմնադրամի հետ։

«Ես, իբրև «Տա լույս» երգչախմբի պրոդյուսեր, ստացել եմ առաջարկ, կնքել ենք պայմանագիր բացառապես «Ազնավուր» հիմնադրամի հետ։ Պետք է մենք պատրաստեինք ելույթ և ըստ պայմանագրի դա ֆիքսվել էր ժամը 14։00-ին։ Երեխաները պետք է երգեին Շառլ Ազնավուրի երգերից կազմված պոպուրի։ Ոչ մի քաղաքական հարց, ոչ մի խնդիր չի եղել մինչև այս պահը։ Հանկարծ ինձ զանգում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար հանդիսացող Դանիել Դանիելյանը և ասում է շատ անշնորհք կերպով, որ պետք է ելույթ ունենաք երկու ժամ շուտ։ 12։30 զանգը եղել է։ Ասել է՝ դուք պետբյուջեից եք գումար վերցնում, սնվում․ ես ել ասելու եմ՝ որ ժամին եք ելույթ ունենալու։ 12-ին համերգը չի սկսվել։ Երբ ես եկել եմ դեպքի վայր։ Այստեղ շարունակվել է դեմագոգիան։ Փոխնախարար ինձ ասել է՝ «դերյան» հագել, եկել ես պրոդյուսեր ես ներկայանում, էդ «դերյան» հանի, նոր խոսա», ինչին ի պատասխան ես իրեն ծանուցել եմ, որ ինքն անշնորհք է և ավելացրել եմ անդաստիարակ բառը։ Գալիս, ասում է՝ կարող եմ առանձին ականջիդ բան ասել, դե մտածում եմ՝ փոխնախարար մարդ, ի՞նչ պիտի ասի, նա հայհոյում է ականջիս, ընդ որում, մեր շուրջը շատ երեխաներ»,-ասաց Թովմաս Առաքելյանը։

Նրա խոսքով՝ «Ազնավուր» հիմնադրամը պետք է կրի պատասխանատվություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել