Ովքե՞ր են շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: 

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ: 

Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: 

Համոզված եմ, որ անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին, Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը։

Բարձր եմ գնահատում Ձեր՝  Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով:

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ​​գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր աշխատանքային գործունեությունը, հարուստ կենսափորձը, պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը նշանակալի ներդրում ունեն պետության կայուն զարգացման ապահովման գործում։ 

Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել տնտեսական զարգացման գործում՝ ցուցաբերելով աճի դինամիկ տեմպեր։ Լիահույս եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ մեր երկրների կառավարությունների համատեղ աշխատանքը կշարունակի հաջողությամբ զարգանալ՝ ի շահ Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների։  

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ»։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում նշված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև գործնական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների ընդհանուր շահերի։

Օգտվելով առիթից՝ Ձեր կյանքի այս անմոռանալի օրը մաղթում եմ Ձեզ արևշատություն, առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ պետական ​​պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել