Հատուցելի և անհատույց պայմանագրեր. որո՞նք են դրանք

Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է: Հատուցելի են, օրինակ, առուվաճառքի, մատակարարման, վարձակալության պայմանագրերը:

Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու: Անհատույց պայմանագրի օրինակ է նվիրատվության պայմանագիրը:

Պայմանագիրը ենթադրվում է հատուցելի, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրի բովանդակությունից կամ էությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել