Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.
դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:
Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությամբ: