«Իրականում այդ սիրուն բառերի տակ՝ հասարակական կարգի պահպանություն, պետական պահպանություն, 15 միլիարդ դրամ։ Մենակ մի դեպք ասեմ ձեզ՝ 2023 թվական։ Մենակ Ալավերդիում իշխանության կողմից ՏԻՄ-ում հեղաշրջում իրականացնելու գործը ապահովելու համար, եթե չեմ սխալվում, 6,7 միլիոն դրամ փոխ է ծախսվել։ Անցնող տարի միայն մասնավոր 1-2 ընկերությունից թանկարժեք ավտոբուսներ վարձակալելով՝ մենակ ներքին զորքեր, մենակ ոստիկանական ստորաբաժանումներ։
Եկեք ՀՀ քաղաքացուն պարզ ասենք՝ սիրելի՛ հայրենակից Հայաստանում Նիկոլ Փաշինյանի տեղափոխումն ապահովելու համար Երևանում տարբեր մարզերից ոստիկաններ լցնելու համար 24 ժամ Կառավարության շենքի դեմը էդ խեղճուկրակ Ներքին զորքերի ոստիկանները, որ հարյուրներով նստում են, «պեչենի» են ուտում, Հայաստանի բյուջեից անցնող տարի ծախսվել է 15 միլիարդ դրամ փող, որը չի ապահովել մեր երկրում հասարակական անվտանգությունը, քաղաքացու հանրային անվտանգությունը, այլ ապահովել է մեկ մարդու իշխանության անվտանգությունը,-այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։