Ես զգուշացրել եմ և հիմա էլ՝ զգուշացնում եմ նորից․ հստակ սպառնալիքներ են հնչեցվել․ Գառնիկ Դանիելյանը՝ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետին

«Անձամբ մեզ՝ պատգամավորներիս, ամենավերջին սպառնալիքներն են հնչեցրել համապատասխան մարդիկ։ Ջոմարդյանը սպառնալիքներ է հնչեցրել անձամբ ինձ, ես զգուշացրել եմ և հիմա էլ՝ զգուշացնում եմ նորից․ հստակ սպառնալիքներ են հնչեցվել, այդ սպառնալիքների համար պատասխանատվության ենթարկեք ոչ թե շարքային ոստիկաններին, այլ հենց իրենց հրահանգներ տվողներին, հենց իրենք են ուղղորդում։ Նմանատիպ պահվածք շարքային ոստիկանները ցուցաբերում են, որովհետև վերադասը իրենց այդպես է ասում»,- այսօր ՆԳՆ շենքի մոտ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ասաց Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանին։

Մարտիրոսյանը ասաց, որ ընթանում է ծառայողական քննություն․ «Տասնյակից ավել ծառայողական քննություններ կան, որոնց մեջ կան մի քանի ծառայողականներ, որոնք միացվել են, օրինակ՝ կոնկրետ օրվա, կոնկրետ դեպքի, և այդ մի քանի տասնյակի մեջ ներառված են բոլորը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել