«Ես Վահե Ղազարյանին եմ դիմում՝ որպես մարդ, որի հետ հաց եմ բաժանել տարբեր առիթներով, երևի ինքը հիմա նախկին բարեկամ է համարում, կապ չունի։ Եկել եմ թե՛ որպես Տավուշում ծառայած և ծառայող հոգևորական, առաջնորդ թե՛ որպես պարզ, մարդկային, հուսամ՝ իր պարագայում՝ տղամարդկային խոսակցություն եմ ունենալու։
Այն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, մենք գիտենք դրա մասին, երևաց։ Այս 2-3 օրը երևաց։ Հուսամ, որ Վահե Ղազարյանը, ինչքան, որ ես ճանաչել և ճանաչում եմ, չի բացառվի, որ կիջնի ներքև, այտեղ՝ պարզ զրույց ունենալու, պատասխան տալու։
Նախ՝ ես չգիտեմ՝ այսքան ոստիկանություն ինչի է հավաքված, թեպետ լավ է, մանավանդ առաջին շարքի ոստիկաններին շատ մեծ գնահատանքով եմ ասում, որ իրենք իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտքը կատարել են։ Երկրորդ շարքի մեր տղաները պետք է պատասխան տան, թե ինչի՞ են այդքան վայրագ, իրենք են նախաձեռնում վայրագ լինելը և կարգը խախտելը, այդքան տղամարդկություն կա մեջներդ 30 հոգով մի մարդ եք ծեծո՞ւմ, դա փողոցում էլ ընդունված չի, գիտե՞ք»,-նշել է բագրատ Սրբազանը։